Գեղեցկության սրահը Ստեփանակերտից «տեղափոխվել է» Երևան

Տեղահանված արցախցիները Երևանում գեղեցկության սրահ են բացել։ Ստեփանակերտցի վարսահարդար Սիլվան, Արցախում թողնելով 44-օրյա պատերազմից հետո իր բացած գեղեցկության սրահը, Երևան հասնելուց հետո ձեռնամուխ է եղել նոր սրահի բացմանը։ Այստեղ միավորել է Արցախի իր գործընկերներին ու հրավիրել նաև նոր աշխատողների, որոնք ևս արցախցիներ են։ Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ սրահը վարձակալել են ու սկսել աշխատել։ Սրահի համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու կահույքն իրենց միջոցներով են գնել։ Արցախից ոչինչ չեն կարողացել բերել։ Այստեղ էլ իրենց հաճախորդների մեծամասնությունն արցախցիներ են։

Մեկնաբանել