Իրանի ԱԳ նախարարը կարծում է՝ «3+3»-ով Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարծում է, որ «3+3» ձևաչափով քննարկումների միջոցով հնարավոր կլինի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել։ Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարարը գրել է X-ի իր էջում՝ Թեհրանում «3+3» հարթակի հանդիպմանն ընդառաջ։

«Նստաշարջանը կրում է Հարավային Կովկասում խաղաղություն, համագործակցություն և զարգացում խորագիրը, և այն կարող է հիմնաքար լինել հարևանների և ներտարածաշրջանային դերակատարների միջոցով Հարավային Կովկասում մարտահրավերներին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Իրանի արտգործնախարարը։

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակն այսօր անցկացվելու է Թեհրանում արտգործնախարարների մակարդակում։ Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում փոխարտգործնախարարների մակարդակով։ Հատկանշական է, որ վերոնշյալ հարթակի երկու հանդիպումներին էլ Վրաստանը չի մասնակցում։

Մեկնաբանել