Արցախցիներին պետք է արագ ինտեգրել Հայաստանի աշխատաշուկայում և տնտեսությունում, նշում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ կառավարությունը տնտեսական ինտեգրացիայի ծրագրեր մշակելիս պետք է գործի հնավավորինս արագ՝ թուլ չտալու արցախցիների արտագաղթը:
-
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագիրը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այն ստորագրվել է դեկտեմբերի 10-ին պաշտպանության նախարարությունում անցկացված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում։ «Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում։ Խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ֆրանսիական պատվիրակությանն ընդունել է նաև զինված ուժերի […]
-
ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ. Փաշինյան
Հայաստանի Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջ չի պարունակում հարևանների նկատմամբ։ Այդ մասին X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին։ «Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում»,- հիշեցնում է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դեկտեմբերի 10-ին հայտարարել է, թե խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջն է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա, մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են, որն արտացոլված […]
-
Գյումրիի «փրայմերիզում» հաղթել է Սարիկ Մինասյանը
Գյումրիի նախնական ընտրություններում` «փրայմերիզում», հաղթել է Սարիկ Մինասյանը՝ 253 քվեով։ Մինասյանն անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը։ Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի համար Սարիկ Մինասյանի հետ պայքարում էր ևս վեց թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: Թեկնածուների ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝ Անանյան Լևոն – 91 Առուշանյան Դավիթ – 220 Արամյան Շավարշ – […]
-
Ադրբեջանում Meydan TV-ի յոթ լրագրող է ձերբակալվել՝ մաքսանենգության և Հայաստանին
Այթան Ֆարհադովա, OC Media Ադրբեջանում Meydan TV-ի յոթ լրագրող է ձերբակալվել՝ մաքսանենգության և Հայաստանին աջակցելու մեղադրանքներով։ Meydan TV-ի դեմ արշավը սկսվեց դեկտեմբերի 6-ին՝ Դեկո մականունով հայտնի լրագրող Ռամին Ջաբրայիլզադայի ձերբակալությամբ։ Ջաբրայիլզադայի փաստաբան Նեմաթ Քարիմովի խոսքով, իր վստահորդին կանգնեցրել են օդանավակայանից տուն վերադառնալիս։ Ոստիկանությունը բռնագրավել է նրա գումարները և պնդել, թե նա երկիր է ներմուծել արտարժույթի անօրինական քանակություն։ Ջաբրայիլզադան հայտարարել է, որ ոստիկանությունն իր գումարներին ավելացրել է սեփական միջոցները՝ այդ քանակին հասնելու համար։ Մաքսանենգության կամ արտարժույթի հետ կապված այլ հանցագործությունների մեղադրանքները բազմիցս կիրառվել են անկախ լրագրողների կամ այլոց դեմ, որոնք Իլհամ Ալիևի կառավարության թշնամի են ընկալվում։ Թափդիգ կեղծանունով Meydan TV-ի համար […]
-
ԿԸՀ-ն հաստատել է «Եվրաքվեի» ներկայացրած ստորագրությունների վավերականությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ «ԿԸՀ-ն օգտագործել է տեխնիկածրագրային միջոցներ, իրականացրել է ստորագրությունների վավերականության ստուգում։ Վավեր ստորագրությունները կազմել է 52 351»,- ասված է հաղորդագրությունում։ «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։ Եվրամիությանն անդամակցելու հարցով ստորագրահավաքը նախաձեռնել է արտախորհրդարանական 4 ուժ` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում»։
-
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում շատ խոչընդոտների են բախվում.
«Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով». ասված է ՀՀ Սահմանադրությունում։ Իրականում սփյուռքահայերի համար քաղաքացիություն ստանալը հեշտ գործընթաց չէ, ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է իրավաբան Վարուժան Ավետիքյանը։ Ավետիքյանի խոսքով՝ ազգությամբ հայերի հեշտացված կարգն իրականում երբեմն դառնում է բարդ՝ հատկապես փաստաթղթային առումով։ «Պահանջներից մեկն այն է, որ ազգությամբ հայը, որը դառնա Հայաստանի քաղաքացի, պետք է ապացուցի, որ նա հայ է։ Ապացուցման հիմնական մեխանիզմը մկրտված լինելն է՝ որպես հայ քրիստոնյա։ Մենք ունենք երեք հիմնական եկեղեցիներ, որտեղ հայերը մկրտված կարող են լինել՝ Առաքելական եկեղեցի, Կաթողիկե ու Բողոքական. այս երեք եկեղեցիներից մեկում պետք է մկրտված լինի։ Մի կողմ դնենք […]
-
Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը մեղավոր ճանաչվեց
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։ Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը, 3 տարի ժամկետով արգելք՝ որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու վրա, 1,3 մլն դրամի տուգանք։ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է 2022-ի մարտի 30-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ընկերության օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք, իսկ մեկ այլ դրվագով արտակարգ իրավիճակների նախարարը ստացել է ջեռուցման համակարգի տեսքով կաշառք՝ համապատասխան անձին […]