Չեչենական գյուղում ուժայինները 50-60 մարդու բերման են ենթարկել  

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Չեչնիայում լավ զինված ուժայինները, ըստ լուրերի, գրոհել են Դաղստանի հետ սահմանի մոտ գտնվող Քադի-Յուրտ գյուղը՝ բերման ենթարկելով «առնվազն 50» հոգու:

Չեչնիայի ընդդիմադիր 1ADAT և Niysoo տելեգրամյան ալիքները չորեքշաբթի հաղորդել են, որ գործողությունը է տեղի ունեցել գյուղում, որտեղ, ըտս 1ADAT-ի պնդման, 50-60 մարդ է ձերբակալվել է՝ ինչպես իրենք են անվանել «մաքրման գործողությունում»:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են զրահամեքենաները մտնում գյուղ և փակում գյուղ մտնող ճանապարհը։ Այլ կադրերում էլ երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերը մտնում տներ:

Չեչենական 1ADAT հասարակական շարժման և տելեգրամյան համանուն ալիքի ղեկավար Իբրահիմ Յանգուլբաևը OC Media-ին ասել է, որ գործողությունն սկսվել է ժամը 17:00-ի սահմաններում։

«Բնակիչները և նրանց ընկերները կապվեցին մեզ հետ և ասացին, որ ներկայում ռազմական տեխնիկայով գրոհներ են սկսվել Քադի-Յուրտ գյուղում։ Նա հայտարարել է, որ գործողության պատճառը «կրոնական գաղափարախոսությունն» է, քանի որ սուֆիզմը Չեչնիայում համարվում է իսլամի միակ թույլատրելի ձևը»,- ասել է Յանգուլբաևը։

Նա պնդել է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ծրագրել էր այցելել գյուղ, այդ իսկ պատճառով զենքեր են առգրավվել, իսկ տեղի բազմաթիվ բնակիչների հեռախոսներ ստուգվել և «արգելափակվել» են՝ թույլ չտալու նկարահանել կամ կապ հաստատել ուրիշների հետ։

«Ի վերջո, Կադիրովը չեկավ, ձերբակալվածներից ոմանց ուղարկել են Կադիրովի մոտ, ոմանց էլ տարել անօրինական բանտեր՝ Գրոզնի»,- ասել է Յանգուլբաևը։

Ժամը 21։00-ի դրությամբ անվտանգության և զինվորական ուժերը լքել էին գյուղը, սակայն բերման ենթարկվածների մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։

«Այս պահին ոչինչ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել այս մարդկանց հետ։ Մենք սպասում ենք, թե ինչ տեղեկատվություն կգա,- ասել է Յանգուլբաևը։- Հարազատները սպասում են իրենց սիրելիներին։ Առևանգվածներից ոմանք ազատ են արձակվել գործողության ժամանակ, իսկ վերջում 50-60 մարդ բերման է ենթարկվել»։

Ո՛չ Չեչնիայի ՆԳՆ-ն, ո՛չ էլ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեռ չեն մեկնաբանել այս իրադարձությունները։

Մեկնաբանել