Արցախում «40 հազար դրամները» չեն վճարվել ֆինանսնական ռեսուրսների սղության պատճառով

«40 հազար դրամները», որ Արցախում ստանում էին 44-օրյա պատերազմի հետևանքով ներքին տեղահանված և բնակարան չունեցող անձինք, վճարվել են մինչև 2023-ի մայիս և ֆինանսական միջոցների սղության պատճառով չեն վճարվել հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ժամանակահատվածների համար։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պարտականությունները կատարող Նորայր Ավանեսյանը։

«Ներկա դրությամբ ֆինանսնական ռեսուրսների բացակայության պատճառով ծրագրեր չեն իրականացվում, և նշված ծախսերը ձևակերպվել են որպես Արցախի կառավարության պարտավորություն»,- ասվում է պատասխան նամակում։

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով 40 000 դրամական աջակցությանը դիմելու հայտերի ընդունումը մեկնարկել էր 2022-ի օգոստոսին։

Մեկնաբանել