ՀՀ-ն ռուսական կողմին պաշտոնապես հրավիրել է խորհրդակցության. Փաշինյանը՝ ռուսական ալիքները փակելու մասին

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակման պայմանների խախտումներ ու Ռուսաստանի կոլեգաների հետ քննարկում է այդ խախտումները․ նոյեմբերի 24-ին քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ խորհրդակցությունները պետք է լինեն արագ, որ մենք կարողանանք այս հարցերը բարեկամական, նորմալ պայմաններում կարգավորել», – նշեց նա։ Փաշինյանի խոսքով 2020-ի դեկտեմբերի 30-ից ՀՀ-ի ու Ռուսաստանի միջև գործում է ՀՀ-ի և ՌԴ կառավարությունների զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համագործակցության համաձայնագիր, ու դրանով են կարգավորվում ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների և ՌԴ-ում հայկական հեռուստաալիքների հեռարձակման պայմանները։

«Համաձայնագրում կա հստակ կարգավորում երկրի ներքին վիճակին միջամտելու, երկրի ներքին քաղաքական կյանքը ապակայունացնելու ջանքեր չգործադրելու մասին»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ որոշ հաղորդումների հեռարձակումը խախտել է այս համաձայնագրի կետերը։

Մեկնաբանել