Գարի Լինիկեր. Գոլ խփեցին և խոտ են ուտում

Անգլիական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը` Գարի Լինիկերը Al Jazeera հեռուստաընկերության ուղիղ եթերում վիրավորել է համայն աշխարհի մուսուլմաններին:

Լինիկերն ուղիղ եթերում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Շալկե» – «Մոնպելյե» (2:2) հանդիպումը: Այն պահին, երբ «Մոնպելյեի» ֆուտբոլիստներ Քարիմ Այթ-Ֆանան և Յունես Բելհանդան ծնկել են աղոթքի` տոնելով առաջինի խփած գոլը, Լինիկերն ասել է. «Գոլ խփեցին և խոտ են ուտում»:

Daily mail-ի հաղորդմամբ` հանդիպումից հետո անգլիացին Twitter միկրոբլոգերի իր էջում ներողություն է խնդրել ֆուտբոլիստներից և բոլոր մուսուլմաններից:

Մեկնաբանել