ԱՄՆ-ն ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում

Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի արդյունավետ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այս թեման ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի բոլոր քննարկումների մասն է: Մենք ողջունում ենք Թուրքիայի արդյունավետ դերն այս հակամարտության կարգավորման հարցում: Մենք համաձայն ենք Ֆիդանի այն խոսքերի հետ, որ խաղաղությունը հնարավոր է: Միացյալ Նահանգները սատարում է կողմերի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար»,- ասել է Միլլերը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն նախօրեին Բաքվում ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը ասել էր․ «Մենք պաշտպանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ քննարկումները, այդ ոլորտում պատրաստ ենք կատարել մեր առջև դրված ցանկացած խնդիր»։ Նա նշել էր, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն այն բանից հետո, երբ կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները:

Մեկնաբանել