«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար»․ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին և այդ երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի կայացված որոշումների կապակցությամբ։

«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Հրապարակմանը կից Հայաստանի ԱԳՆ ղեկավարը լուսանկարներ է հրապարակել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտգործնախարարների հետ։

ԵԽ ղեկավար Շառլ Միշելն ավելի վաղ հայտնել էր, որ Եվրոպական խորհուրդը որոշել է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել է թեկնածուի կարգավիճակ։

Մեկնաբանել