«Երասխ 2» զորամասը վերադարձվել է պետությանը

«Երասխ 2» զորամասը, որ գտնվում էր Արարատի մարզի Արմաշ գյուղում, վերադարձվել է պետությանը և կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Այս զորամասի օտարման գործով էր մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որին խորհրդարանը զրկել էր անձեռնխելիությունից այս գործի շրջանակում։ Զորամասը հողային օրենսգրքի համաձայն ենթակա չէր օտարման, սակայն օտարվել էր քաղաքացի Նորայր Կարապետյանին, ով ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված էր։

Վարդապետյանն ասաց, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել առքուվաճառքի պայմանագիրը։ Հետագայում դատախազության ու Նորայր Կարապետյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, Կարապետյանն ընդունել է դատախազության պահանջն ու հետ վերադարձրել զորամասի տարածքը, որը 0,9 հեկտար է։

Մեկնաբանել