Արցախի Պատարա գյուղի «թուռնավ հացը» Երևանում է

Արցախի Պատարա գյուղի թոնրի հացը Երևանում է։ Դեռ 2016-ին էր Արսեն Թևոսյանը Պատարայում իր փուռը բացել. հացը մատակարարում էր Ստեփանակերտի ու հարակից գյուղերի խանութներին։ Այսօր Պատարայի հացը Երևանում է՝ Գրիգոր Արծրունի 88/3 հասցեում։ Համագործակցում են վեց խանութի ու հինգ ռեստորանի հետ, նաև տեղում վաճառք են կազմակերպում։