Թվայնացումից հետո բիզնեսի և կառավարության համար ծախսերի 20-30 տոկոսի կրճատում կլինի. Ներսես Երիցյան

Հանրային ծառայությունների թվայնացումից հետո ստորագրություն, գործողություն ընդհանրապես դուրս են գալու․ «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասաց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը: Վերոնշյալ փոփոխությունը, ըստ Երիցյանի, բիզնեսի և կառավարության համար ծախսերի 20-30 տոկոսի նվազում է ենթադրում: