Ադրբեջանի հետ կքննարկվի Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հարցը․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ առաջիկա բանակցություններում քննարկվելու է Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հարցը։

Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ռուս-ադրբեջանական հերթական շփումների շուրջ։ Զախարովան նշում է, որ Ադրբեջանի հետ երկխոսությունն այս ոլորտում պարբերական և կառուցողական բնույթ է կրում։

«Քննարկվող հարցերի թվում են Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի հեռանկարը, նրանց իրավունքների և անվտանգության ապահովությունը, միասնական պարեկության կազմակերպումը և պատմամշակութային կառույցների պահպանությունը»,- փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել