Ադրբեջանին զսպողը Հայաստա՛նն է, պետք չէ վստահել արտաքին օժանդակությանը․ Հրայր Պալեան

«Ես չգիտեմ որևէ խաղաղության պայմանագիր, որը կնքվել է կողմերի միջև այսպիսի անհավասարության պայմաններում և հարատևել է»․ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է հակամարտությունների կարգավորման հարցերով մասնագետ, վերլուծաբան Հրայր Պալեանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ խաղաղության այլընտրանք, Պալեանն ասում է․ «Եթե Հայաստանն ուզում է խաղաղություն, պետք է պատրաստվի պատերազմի»։ Խոսելով դաշնակցային հարաբերությունները բազմազանեցնելու մասին՝ վերլուծաբանը նկատում է․ «Պետք չէ երես դարձնել մեկ դաշնակցից՝ սպասելով, որ ուրիշները գալու են մեզ օգնելու»։

Հրայր Պալեանն ունի 35 տարվա փորձ՝ Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կովկասում, Աֆրիկայում հակամարտությունների կարգավորման ոլորտում։

Մեկնաբանել