«Միսաք Մանուշյանն ի վերջո պատվի արժանացավ, սեր և ազատություն՝ ի հավերժություն»

Փետրվարի 21-ին՝ Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի հիշատակի օրը, նրա և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Փարիզի պանթեոնում։ Արարողությանը ներկա էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ։ Փարիզի պանթեոնում ամփոփված են 81 մեծանուն գործիչներ, նրանց թվում՝ Վիկտոր Հյուգոն, Վոլտերը, Էմիլ Զոլան, Ժան Մոնեն և այլք։

Մեկնաբանել