Մահացել է Մադրիդի Ռեալի լեգենդար պաշտպանը

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Լեսմեսը մահացել է Վալյադոլիդում 85 տարեկան հասակում: Լեսմեսը «արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 1952-60 թվականներին:

Այդ ընթացքում նա 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 5 անգամ նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը: Լեսմեսը նույն թիմում հանդես է եկել լեգենդար ֆուտբոլիստներ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի, Ռայմոն Կոպայի և Ֆերենց Պուշկաշի հետ: Այս մասին հաղորդում է ASը: