Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան և Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան: Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալության Թբիլիսիի թղթակիցը, այդ մասին Կոբախիձեն հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը Բաքվում մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կանցկացնի, կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները:

Օրերս Կոբախիձեն հանդիպումներ էր ունեցել Հայաստանի դեսպանի, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և դեսպանի հետ:

Անցյալ ամիս Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած Իրակլի Կոբախիձեն իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Բրյուսել:

Մեկնաբանել