Փաշինյանն ու Ստոլտենբերգը քննարկել են խաղաղության պայմանագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

«Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Մինչ Հայաստան ժամանելը, Յենս Ստոլտենբերգը այցելել է Ադրբեջան և Վրաստան։

Մեկնաբանել