ՆԳ նախարարի ընկերը խմած վիճակում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտն կնոջ. Դանիել Իոաննիսյան

Ոստիկանության ավտոտնտեսության պետ, նախարար Վահե Ղազարյանի ընկեր Վարդան Ավագյանը մահացու վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը’ պնդելով, թե ոստիկանությունը թաքցնում է այս դեպքը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Ոստիկանության ավտոտնտեսության պետ, նախարար Վահե Ղազարյանի ընկեր (ու Հովիկ Աբրահամյանի սանիկ) Վարդան Ավագյանը երեկ գիշերը Պարոնյան փողոցի վրա, իմ ունեցած տեղեկություններով, մահացու վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ։

Վրաերթը, ինձ հասած տեղեկություններով, կատարել է խմած վիճակում` ծառայողական ավտոմոբիլով և օպերատիվ համարանիշերով։

Եթե որևէ մեկը ճանաչում է մահացած կնոջը` խնդրում եմ գրել ինձ (գաղտնիությունը երաշխավորում եմ)։

Հ.Գ. Այս վրաերթի պատասխանատվությունը կիսում են ոստիկանության ղեկավար կազմի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք աջ ու ձախ օպերատիվ համարանիշներ են բաժանում ու պարեկներին հրահանգում են աչք փակել ոստիկանների կատարած խախտումնռրի վրա»։

Մեկնաբանել