Նոր Նորքի ոստիկանությունը՝ զինված անձանց թիրախում

Մարտի 24-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, երեք զինված անձինք փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից երկուսը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ մեկ զինված անձ այս պահին շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

ՍիվիլՆեթի թղթակիցը տեղից հաղորդում է, որ որսորդական հագուստով անձի հետ բանակցություններ են ընթանում։

«Մարտական եղբայրություն» կազմակերպությունը, որի 49 անդամներ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալվել էին, հերքել է իր առնչությունը ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի հետ։

Մեկնաբանել