Ինչ են անում երեխաներն ու ուսուցիչները շրջված դասարանում․ «Կրթության տապան»

Շրջված դասը կամ շրջված դասարանը, եթե խոսք է գնում շարունակական ընթացքի մասին, նոր բան չէ՝ դարեր ի վեր ուսուցիչները դրդել են աշակերտներին ինքնուրույն պրպտել և սովորել։ Երբ երեխաները հիվանդության պատճառով մնում են տանը, սովորում են առանց ուսուցչի։ Շրջված դասը դրան ավելացնում է խմբային աշխատանք, շփում և քննարկում, որպեսզի գիտելիքը ամրապնդվի, կիսվի և դառնա ավելի գործնական։ Այս հաղորդումը նրանց համար է, ովքեր ցանկանում են անցնել այդ ձևաչափին՝ դպրոցում, համալսարանում կամ աշխատանքի վայրում, քանի որ այդ մոտեցումը կիրառելի է կրթական ցանկացած ձեւաչափում։

Մեկնաբանել