Փոսառատ Երևան. վարորդները դժգոհում են, քաղաքապետարանը՝ փոսանորոգում խոստանում

Ձմռան ավարտից հետո Երևանի փողոցներում համատարած փոսեր են, որոնք անհարմարություն են պատճառում վարորդներին։ ՍիվիլՆեթն այցելեց Նոր Նորք վարչական շրջան ու շփվեց վարորդների հետ, որոնց խոսքով՝ արդեն տևական ժամանակ է՝ նշված հատվածները չեն փոսալցվում։ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնում են՝ մարտի 27-ից մեկնարկել են փոսանորոգման աշխատանքներ, և բոլոր այն փողոցները, որտեղ կա փոսանորոգման կարիք, ներառված են ծրագրի մեջ։

Մեկնաբանել