Ադրբեջանը կրակել է Չինարիի և Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակել է Չինարիի և Վերին Շորժայի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։

Մեկնաբանել