«Գուրուս»․ մասնաճյուղեր մարզերում և ԱՄՆ-ում, շուրջ 100 աշխատակից և ռեբրենդինգ

Նյութը հրապարակվում է որպես գովազդ

Տեխնոլոգիական ոլորտի հայ-ամերիկյան «Գուրուս» ընկերությունն իր աշխատանքը սկսել է մի փոքրիկ գրասենյակում՝ Երևանում, իսկ այսօր ընկերությունն ունի գլխամաս Երևանում և մասնաճյուղեր Վանաձորում, Իջևանում, Գյումրիում, ինչպես նաև ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները


Ընկերությունը բիոմետրիկ ծառայություններ է մատուցում միջազգային դեղագործական, կենսատեխնոլոգիական և հետազոտական ​​ընկերություններին։

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գուրուս» ընկերության ավագ SAS ծրագրավորող Արթուր Սարգսյանը, օգտագործելով SAS և R ծրագրավորման լեզուները՝ «Գուրուս»-ը դեղագործական և բիոտեխնոլագիական ընկերությունների պատվերով իրականացնում է կենսավիճակագրական և կլինիկական փորձարկումների տվյալների վերլուծություն:

2021-ից ընկերությունը Հայաստանում SAS Institute-ի պաշտոնական ներկայացուցիչ է։

«Գուրուս»-ի ավագ SAS ծրագրավորող Հասմիկ Մեսրոպյանի խոսքով՝ կլինիկական փորձարկումների տվյալների վերլուծությունից և ստանդարտացումից հետո հետազոտվող դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ ստացված արդյունքների հիման վրա պատրաստված զեկույցները պատվիրատուն ներկայացնում է համապատասխան մարմինների՝ հաստատման համար, օրինակ, ԱՄՆ-ում՝ FDA։

«Գուրուս»-ի դասընթացները


Ընկերությունը գլխավոր ձեռքբերումներից է համարում իր ստեղծած և մշակած թրեյնինգների ծրագիրը, որի շնորհիվ ընկերությունը համալրում է իր աշխատակիցների ցանկը ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մարզերում։ Ինչպես նշեց ընկերության ավագ SAS ծրագրավորող Նարեկ Թորոսյանը, թիմը համալրելու նպատակով «Գուրուս»-ն արդեն իրականացրել է ավելի քան 50 անվճար դասընթաց և այժմ ունի մոտ 100 աշխատակից։

Ընկերության տնօրեն Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ կադրեր պատրաստելով և հայրենիքում բացելով մասնաճյուղեր՝ «Գուրուս»-ը նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը։

«Մենք մարզեր գնում ենք ոչ թե էժան աշխատուժ, այլ խելացի կադրեր գտնելու նպատակով, որպեսզի նաև մասնակցենք մարզերի հավասարաչափ զարգացմանը։ Վանաձորում մեր առաջին մասնաճյուղը բացելուց մենք նշել ենք, որ մարզերի մեր աշխատակիցների աշխատավարձերը չեն տարբերվելու Երևանի գլխամասից, և այսօր այդ նույն սկզբունքով առաջնորդվելով մասնաճյուղեր ունենք Իջևանում և Գյումրիում»,- ասաց նա։

Ընկերության դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է բազային կրթություն, անգլերեն լեզվի իմացություն և, ամենակարևորը, նոր մասնագիտություն ձեռք բերելու մոտիվացիա։

Մասնաճյուղ Օսթինում, Տեխաս

Ինչպես նշեց Վահե Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում մասնաճյուղը հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ և աշխատել նոր ընկերությունների հետ։ Նրա խոսքով՝ Հարավային Ամերիկայում մեծ հետաքրքրություն կա թրեյնինգների ծրագրի նկատմամբ, և իրենք մտադիր են համագործակցություն հաստատել այդ ուղղությամբ։

Ինչպես նշեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, Օսթինում մասնաճյուղ բացելու հարցում ընկերությանն օգնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի մեր գործընկերների հետ միասին, աջակցել է «Գուրուս»-ի վերջին ընդլայնմանը դեպի ԱՄՆ՝ բացելով մասնաճյուղ Տեխասի Օսթին քաղաքում, ինչը «Գուրուս»-ը դարձնում է իրական հայ-ամերիկյան ընկերություն: Ընդունում ենք, որ Հայաստանի հզոր և զարգացող տեխնոլոգիական ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ Արևմուտքի հետ կապերի զարգացման գործում: «Գուրուս»-ի նման ընկերությունները Հայաստանի տնտեսական կայունության և տեխնոլոգիական խաչմերուկ դառնալու երկրի տեսլականի առաջամարտիկներից են»,- ասաց նա:

Ռեբրենդինգ․ «Գուրուս»-ի նոր դեմքը


Իր հինգերորդ տարեդարձի կապակցությամբ «Գուրուս» ընկերությունը ռեբրենդինգ է կատարել՝ փոխելով տարբերանշանը և վեբ կայքի դիզայնը՝ այն դարձնելով ավելի հարմարավետ:

«Գուրուս»-ի մարքեթինգի մասնագետ Լիլիթ Սիմոնյանն ասաց, որ ընկերության տարբերանշանն ունի նոր գույն՝ կանաչ և վիճակագրական էլեմենտներ։ «Կանաչը խորհրդանշում է կենսունակություն, իսկ վիճակագրական էլեմենտները՝ աճ և կայունություն»։

Հոբելյանական մաղթանքներ


Հոբելյանական տարեդարձը ընկերության գործունեությունն ամփոփելու, հեռանկարների մասին խոսելու, ինչպես նաև ցանկությունները լսելու առիթ էր:

Հայաստանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը «Գուրուս» ընկերությանը մաղթեց ևս հինգ տարի հետո դառնալ միաեղջյուր՝ ՏՏ ոլորտում առաջ մղելով Made in Armenia («Պատրաստված է Հայաստանում») ապրանքանիշը։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրեն Ինգա Հարությունյանը նշեց, որ «Գուրուս»-ը պալատի 170 անդամներից ամենաերիտասարդններից է, միևնույն ժամանակ շատ հեռանկարային։

«Մեր իրականության մեջ «Գուրուս»-ը փոփոխություն բերող կազմակերպություն է՝ սկսած նրանից, որ ոլորտը, որով զբաղվում է, շատ հետաքրքիր է, տեխնոլոգիական, առաջադեմ, աշխարհի համար շատ կարևոր։ Լինելով արդեն ԱՄՆ-ում հաստատված կազմակերպություն՝ Հայաստանում կարող է հնարավորություններ ստեղծել այլ ընկերությունների համար՝ կապելով Հայաստանը ավելի մեծ աշխարհի հետ և բերելով իրենց նոու-հաուն, իրենց աշխատելաոճը, իրենց գիտելիքն ու հմտությունները թե՛ մարդկանց հետ աշխատելու, թե՛ շուկայում։

Կցանկանայի, որ «Գուրուս»-ի գրասենյակները շատանան աշխարհով մեկ, որովհետև Հայաստանն այդպիսով կկապվի աշխարհի հետ ավելի շատ թելերով և ավելի ամուր, գիտելիքի հիման վրա ստեղծված մրցակցությամբ, ինչը մեր երկրի համար ամենակարևորն է»,- ասաց նա։

Մեկնաբանել