Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» երթը դեպի Աբովյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Աբովյան։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։

Շարժման անդամները Աբովյանում միանալու են Տավուշից սկիզբ առած երթին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էլ այսօր 13:00-ին է Չարենցավանից ուղևորվելու է Աբովյան քաղաք։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել է 40 սահմանային սյուն։

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Բողոքող տավուշցիները հայտարարում են, որ իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունը, մինչդեռ, պնդում է՝ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- երթի մեկնարկին ասել է Տավուշի թեմի առաջնորդը։

  • Գյումրեցիների դուք ի՞նչ է մոռացանք թե ձեզ հետ ինչպես վարվեցինք քոչն ու սերճոն’ իրենց գահակալության օրերին’ ոչ մի բնակարան ավերված Գյումրիին։ Միթե ուտող ուրացող դուրս եկաք , չե՞ք հասկանում ում եք գնում միանալու. մի սրբապիղծ տերտերի, որը քոչի ու պուտանի (էն ռուսի, որը սերճոյի ժամանակ սպանեց Ավետիսյաններին ամբողջ գերդաստանն ու անպատիժ մնաց) ծախու ծառան է : Ուշքի եկեք

Մեկնաբանել