Մեսսի. աշխարհի լավագույն դարպասապահն Իկեր Կասիլյասն է

«Բարսելոնայի» հարձակվողԼիոնել Մեսսին գտնում է, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը լավագույնն է աշխարհում:

«Այն, որ ինձ հաջողվել է շատ գոլերի հեղինակ դառնալ Էլ Կլասիկոյում, խոսում է այն մասին, որ ես շատ հաջողակ եմ, որովհետև «Ռեալի» հետ բոլոր հանդիպումները շատ ծանր են անցնում:

Շատ եմ արժեվորում այն հանդիպումները, որոնց ժամանակ ինձ հաջողվեց գրավել «Ռեալի» դարպասը, որովհետև այն պաշտպանում է Իկեր Կասիլյասը, ում ես համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահը: Նա իսկապես կարկառուն դեմք է», – Մեսսիի խոսքերն է մեջբերում C5N-ը: