Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել

Դատարանը մերժել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդությունը, տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղևոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ալեքսանյանը։

Հրաչյա Ղևոնդյանը ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով։

«Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ ԱԺ և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը»,- հայտնել էր քննչական կոմիտեն։

Մեկնաբանել