Մհեր Գրիգորյանն և Լուիս Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին ու վերջինիս շարունակականության ապահովման կարևորությանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Մայիսի 15-ին սահմանազատման հանձնաժողովների իններորդ հանդիպմանը ստորագրվել էր չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։ Հանձնաժողովները համատեղ հաղորդագրությունում ասված էր, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976-ի իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա:

Մեկնաբանել