Վրաստան. ցույցեր, նախագահի վետո, ամերիկյան պատժամիջոցներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի» վրա վետո է կիրառել։ Առջևում լիագումար նիստն է, որի ընթացքում կքննարկվի վետոն։

Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները մայիսի 24-ին երթով շարժվեցին դեպի Ներքին գործերի նախարարություն։ Ցուցարարները պահանջում են, որ ոստիկանությունը գործի օրենքին համապատասխան, ազատ արձակի այս օրերի ընթացքում ձերբակալած համաքաղաքացիներին, դադարի անհամաչափ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ վիզային պատժամիջոցներ է կիրառելու այն բոլոր պատասխանատու անձանց նկատմամբ, որոնք ստվերում են ժողովրդավարությունը Վրաստանում։

Մեկնաբանել