Աղետի հետևանքով ունենք 4 զոհ, 18 փլուզված կամուրջ և 7 կտրված բնակավայր․ Արեն Մկրտչյան

Դեբեդի վարարման հետևանքով 4 զոհ ունենք և 18 փլուզված կամուրջ. Ալավերդիից այսպիսի տվյալներ է ներկայացնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ աղետի հետևանքներն այս պահին դժվար է գնահատել․ ավերածությունները մեծ են, ժամանակ է պետք հստակ գնահատականների համար: Փլուզումների հետևանքով, ասում է նա, 7 բնակավարի հետ կապը կտրվել է, նրանց սնուցումն ապահովելու աշխատանքներ են տարվում։

Մեկնաբանել