Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 13,2%-ով

2024-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13,2%: Միայն ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 10,4%-ով:

Ինչպես հայտնում են Վիճակագրական կոմիտեից, այս տարվա հունվար-ապրիլին արդյունաբերության ծավալն աճել է 26,8%–ով, ծառայությունների ծավալը` 3,9%–ով, առևտրի շրջանառությունը` 26,7%-ով, շինարարությունը` 13,7%–ով:

Ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 16,3%–ով, առևտրի շրջանառությունը 27,2%–ով, շինարարությունը` 17,8%, իսկ ծառայությունների ոլորտում աճը եղել է շատ համեստ` 0,8%:

2024-ի հունվար-ապրիլին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,4 անգամ` կազմելով 13,7 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 180%–ով, ներմուծումը` 110%–ով։

Միայն ապրիլին արտաքին առևտուրն աճել է 2,7 անգամ` կազմելով շուրջ 4 մլրդ դոլար:

Մեկնաբանել