Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքները բեմադրել է Սաակաշվիլիի թիմը. Գիորգի Ժվանիա

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության հանգամաքնենրի բեմականացումը նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ իրականացրել են Գիորգի Բարամիձեն, Վանո Մերաբիշվիլին և Զուրաբ Ադեիշվիլին: Այսպիսի հայտարարություն է արել Ժվանիայի եղբայրը՝ Գիորգի Ժվանիան, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում կստեղծվի հետքաննչական խումբ, որը առկա ապացույցների միջոցով կպարզի ճշմարտությունը:

«Վարկածը, որ հրապարակել են իշխանությունները, թե Ժվանիան մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, բացարձակ սուտ է, և հակառակի մասին են վկայում առկա ապացույցները»,-ասել է Ժվանիայի եղբայրը:
Նրա խոսքով՝ բավական շատ տեղեկատվություն ունի Վրաստանի նախկին փոխվարչապետ Բարամիձնե, որը անմիջականորեն մասնակցել է «բեմականացմանը»:
«Այս բնակարան են բերել սննդամթերք, «Բորժոմի», կոնյակ և բեմադրել են դժբախտ պատահարը: Այս ամենը անմիջականորեն ղեկավարել է Սաակաշվիլին, որին մասնակցել է Բարամիձեն: Նա ստիպված կլին այս ամենը պատմել դատախազությունում: Կլինեն հետքերը մաքրելու փորձեր, կծագի վկաների հարցը, կանհետանան մի քանի մարդիկ, բայց միևնույնն է՝ ճշմարտությունը կվերականգնվի», -ասել է Ժվանիան:
Նրա խոսքով՝ գործի նյութերի կեղծմամբ զբաղվել է արդարադատության նախարար Ադեիշվիլին, որը ցուցումներ է տվել աշխատակիցներին՝ որ ուղղությամբ տանել հետանքննությունը:

Մեկնաբանել