ՊՆ-ում ցուցադրվել են ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրի արտադրատեսակները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ռազմական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցահանդես:

Ինչպես հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից, ցուցահանդեսում ներկայացված էին տասնյակ ընկերություններ՝ իրենց արտադրական և փորձնական ցուցանմուշներով, որոշակի զինատեսակներ, զինամթերք, ղեկավարման համակարգեր և ծրագրային ապահովման նախագծեր, ինչպես նաև հանդերձանքի և պահեստամասերի լայն տեսականի:

Ռազմարդյունաբերության ոլորտում հայկական ձեռնարկությունների ձեռքբերումներն օր օրի ավելանում են, իսկ համագործակցության աշխարհագրությունը` ընդլայվում:

Մեկնաբանել