Խուան Մարտին դել Պետրոն՝ Բազելի մրցաշարի չեմպիոն

Արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն Բազելի մասթերսի եզրափակչում 3 սեթում (6:4, 6:7, 7:6) պարտության մատնեց այս մրցաշարի 5-ակի չեմպիոն, ATP վարկանիշային աղյուսակի առաջատար շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպումը տևեց 2 ժամ 44 րոպե: Ֆեդերերը 18 էյս կատարեց և 5 բրեյք փոյնթից ոչ մեկը չկարողացավ իրացնել: Դել Պոտրոն 10 էյս կատարեց և 1 անգամ հաղթեց մրցակցի մատուցումը:

Այս տիտղոսը 24-ամյա արգենտինացու համար 4-րդն էր ընթացիկ մրցաշրջանում և 13-րդն՝ ամբողջ կարիեարայում: Նշենք, որ Ֆեդերերը փակ կորտերում վերջին պարտությունը կրել էր 2010 թվականին:

Մեկնաբանել