Ռեալ – Բորուսիա` 2:2 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ դժվարությամբ ոչ ոքի (2:2) խաղաց Դորտմունդի «Բորուսաիայի» հետ և վաստակած 7 միավորով շարունակում է ընթանալ D խմբի 2-րդ հորիզոնականում: Առաջատարը «Բորուսիան» է:

Հանդիպման առաջին խաղակեսը շատ նման էր 3 շաբաթ առաջ Գերմանիայում կայացած խաղին. կրկին «Ռեալը» վատ չէր գրոհում, սակայն գերմանացիների գրոհները ծայրաստիճան վտանգավոր էին: Նրանցից մեկն էլ 28-րդ րոպեին ավարտվեց Իկեր Կասիլյասի դարպասի գրավումով: Մարկո Ռոյսը շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: «Արքայական» ակումբի պատասխանը երկար սպասեցնել չտվեց. 34-րդ րոպեին Պեպեն մոտ տարածությունից կատարած գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Այդուհանդերձ, «Բորուսիան» առավելությամբ գնաց ընդմիջման. 45-րդ րոպեին Ալվարո Արբելոան դարձավ ինքնագոլի հեղինակ:

Իսկ ահա երկրորդ խաղակեսը տարբերվում էր Դորտմունդում կայացած խաղից: Այսօր ընդմիջումից հետո «Ռեալը» շատ ավելի լավ տեսք ուներ և Կլոպի սաները չէին հասցնում մադրիդցիների ետևից: Թեև նրանց երկար ժամանակ հաջողվեց պահպանել առավելությունը, 89-րդ րոպեին Մեսութ Օզիլը հավասարեցրեց հաշիվը:

Ինչևէ, ոչ-ոքին երևի 2 թիմերին էլ ձեռնտու էր, քանի որ զուգահեռաբար ընթացող «Մանչեսթեր Սիթի» – «Այաքս» խաղում նույնպես նույն հաշիվը գրանցվեց: Այս պահին B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1.«Բորուսիա»` 8 մ.

2.«Ռեալ»` 7 մ.

3.«Այաքս»` 4 մ.

4. «Մանչեսթեր Սիթի»` 2 մ.

http://www.dailymotion.com/video/xuwbp9_r2-2d-www-fasthighlights-com_sport

Մեկնաբանել