Միթ Ռոմնին ընդունել է պարտությունը

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին ընդունել է իր պարտությունը և շնորհավորել է Բարաք Օբամային հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է CNN-ը։

«Ես հենց նոր զանգահարեցի Բարաք Օբամային, որպեսզի շնորհավորեմ նրան ընտրություններում հաղթելու կապակցությամբ»,– ասել է Ռոմնին՝ ելույթ ունենալով իր նախընտրական շտաբում՝ Բոսթոնում։

Մեկնաբանել