Նատալի Պորտմանը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գլխավոր դերում

Հայ ռեժիսոր Արտ Սևադան Հայոց ցեղասպանությանը նվիրված լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ կնկարահանի` The Genex: Ֆիլմը կլինի ամերիկյան արտադրության, և գլխավոր դերերում կնկարահանվեն Նատալի Պորտմանը և Արմանդ Ասանտեն:

Արտ Սևադան կլինի սցենարի համահեղինակը, ռեժիսորը և պրոդյուսերը: Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարի, իսկ էկրաններին այն կբարձրանա 2015թ. ապրիլի 24-ին:

The Genex-ը էքշն ժանրի ֆիլմ կլինի: Այն 25-ամյա Սալի Սալմոնի մասին է, որը տարիներ շարունակ փորձում է փախչել իր ընտանիքից և արմատներից: Սակայն հոր սպանությունից հետո նա ներգրավվում է մի գործընթացում, որի ընթացքում նա և մի երիտասարդ փաստաբան առերեսվում են խոշոր կորպորացիաների մութ անցյալին` կապված Հայոց ցեղասպանության հետ: Սալին կբացահայտի, որ պատմությունը միավորում է բոլորին, և ոչ ոք չի կարող հեռու փախչել դրանից:

Իբրև ֆիլմի հնարավոր մասնակիցներ նշվում են նաև Ալ Պաչինոյի, Լեոնարդո դի Կապրիոյի, Թոմ Ուիլքինսոնի և հոլիվուդյան այլ հայտնի դերասանների անունները:

Մեկնաբանել