Գվարդիոլայի ապագայի մասին կխոենք հունիսին. գործակալ

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործակալ Խոսե Մարիա Օռոբիթը չի բացառել, որ հաջորդ մրցաշրջանում կատալոնացի մասնագետը կմարզի իտալական «Միլանը»։

«Հաջորդ մրցարջանում ամեն ինչ հնարավոր է , և ես այդ մասին ավելի վաղ եմ ասել։ Հաճախ եմ խոսում «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ, և մենք հարաբերություններ ունենք։

Դռները բաց են ոչ միայն «Միլանի», այլև «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների համար։ Գվարդիոլան կլսի բոլոր առաջարկները։ Նրա ապագայի մասին կխոսենք հունիսին»,- գործակալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Մեկնաբանել