Yahoo-ի ճապոնական աճուրդում 86 ցենտով վաճառքի է դրվել Երկիր մոլորակը

Yahoo-ի ճապոնական աճուրդում «Ծագող արևի երկրի» բնակիչը վաճառքի է դրել Երկիր մոլորակը:

Երկրագնդի նախնական գինը ընդամենը 69 յեն էր (86 ցենտ): Ուշագրավ է, որ այն բանից հետո, երբ Երկրի վաճառքի լուրը տարածվել է համացանցում, գինը կտրուկ աճել է՝ հասնելով $123 մլն-ի:

Ապրանքի նկարագրության մեջ ճապոնացին պնդում է, որ ինքը «երազում Երկիրը որպես պարգև է ստացել Աստծուց», իսկ այն վաճառելու որոշումը պայմանավորված է նյութական դժվարին կացությամբ:

Աճուրդի դրված ապրանքի նկարագրության մեջ նաև գրված է, որ այն «նույնական է, նախկինում օգտագործված և վերադարձի ենթակա չէ»:

Ինտերնետ-աճուրդի ադմինիստրատորներն ավելի վաղ բախվել են յուրօրինակ մեկ այլ լոտի. ֆինլանդական Վանտաա քաղաքի բնակիչը բավական համեստ գնով՝ 5 եվրոյով, վաճառքի էր դրել սեփական կնոջը՝ պատճառաբանելով, որ «նա անտանելի է և անպիտան, շատ արագ բռնկվում է և նրան հնարավոր չէ լռեցնել»:

Մեկնաբանել