4 մարդ է մահացել Չեխիայի ռալիում տեղի ունեցած վթարի արդյունքում (տեսանյութ)

Չեխիայի ռալիի ժամանակ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 4 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է iDNES.cz-ն:

Մրցման ժամանակ վարորդը կորցրել է սպորտային մեքենայի ղեկավարումն ու մխրճվել մարդկանց մեջ, որի արդյունքում մինչև 19 տարեկան 4 աղջիկ է մահացել, նրանցից մեկը 7 տարեկան է եղել: Եվս 3 հոգի ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Մահացողներից 2-ը հարազատ քույրեր են եղել, ովքեր ծնողների հետ գնացել են ռալի դիտելու:

Սպորտային մեքենայի անձնակազմը չի տուժել: Չեխիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու` արդյոք մահացողները գտնվել են հատուկ երկրպագուների համար նախատեսված տեղում:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://youtu.be/U4X-AWoWIuw

Մեկնաբանել