Կենտրոնը մասամբ կջրազրկվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 15-ին՝ ժամը 10։00-22։00–ը, կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սարյան և Լեո փողոցների, Պուշկինի փող. 10-ից բարձր, Թումանյանի փող. 29-ից բարձր, Արամի փող. 60-ից բարձր, Ամիրյան փող. 15-ից բարձր, Պարոնյան փող. 2-15, Մաշտոցի պող. 17-37 ու 20-30 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար: