Թուրքիայում Սայաթ-Նովային նվիրված գիրք կհրատարակվի

Թուրքիայում Սայաթ-Նովային նվիրված գիրք կհրապարակվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղլուլ Գունայը, հաղորդում է Hurriyet-ը:

«Մենք մեծ կարևորություն են տալիս տարբեր մշակույթներին պատկանող և տարբեր լեզուներով ստեղծված գրական ստեղծագործությունների հրատարակմանը: Այս շրջանակում մենք ծրագրում ենք հրատարակել հայ երաժշտության մեծ գուսան Սայաթ-Նովայի և նրա ստեղծագործությունների հուշագիրքը»,- հայտարարել է Գունայը:

Թուրքիայի մշակույթի նախարարի խոսքով` կտպագրվեն նաև ասորիների և քրդերի գրական ստեղծագործությունները:

Մեկնաբանել