Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու կառավարության ներկայացրած 2013թ․ պետբյուջեի նախագծին:
Քաղաքացիները կրկին հույսը պետք է դնեն Աստծո վրա
Post navigation
Posted in:
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու կառավարության ներկայացրած 2013թ․ պետբյուջեի նախագծին:
Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական բանակցություններին, հաղորդում են թուրքական թերթերը։ Խորհրդակցության արդյունքում ընդունած հայտարարությունում թուրքական կողմը աջակցել է կայուն խաղաղությանը միտված ջանքերին։ «Թուրքական կողմը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական գործընթացները, խաղաղության վերածվելով, համաձայնության հանգեցնեն, և թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր բարենպաստ ջանքերին», – հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով կառույցի հայտարարությանը։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Պաղեստինի ճգնաժամին վերաբերող հարցեր։ Անկարայի համոզմամբ՝ խիստ անհրաժեշտություն է ավելացնել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչողների […]
Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատաքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։ Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրությունում։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է Ազգային ժողով գնա, և որոշում է կայացրել սպասել նրան շենքի դիմաց, որպեսզի ԱԺ գնալիս հանդիպի նրան։ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետական բյուջեի կատարողականը։ 10:35 ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ սրբազանին տեղեկացրել է, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում, սակայն նախօրեին Սարդարապատում՝ Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։ 10:07 Բագրատ սրբազանը ցանկանում է հանդիպել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին: «Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների […]
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել այսօր՝ ավելի վաղ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։ «Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար: Թող Երկնավոր Տերն […]
Աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունում՝ Հնդկաստանում, խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Dailyasianage.com կայքի հոդվածագիր Շոեբ Չաուդհուրին անդրադառնում է ընտրապայքարին և Հնդկաստանի դերին տարածաշրջանում։ Հոդվածը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։ Մայիսի 26-ին Հնդկաստանի ողջ տարածքում ընտրողները քվեարկեցին շարունակվող ընտրությունների 6-րդ փուլում։ Մոտավորապես 90% ընտրատարածքներում քվեարկությունը տեղի է ունեցել միաժամանակ, իսկ ընտրությունների 7-րդ փուլը կանցկացվի հունիսի 1-ին, և քվեարկություն կանցկացվի մնացյալ շուրջ 10% ընտրատարածքներում: Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը կամ Ժողովրդական պալատը երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, որը բաղկացած է 543 պատգամավորից, որոնք ընտրվում են Հնդկաստանի՝ համապատասխան թվով ընտրատարածքներում։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, սակայն նորությունների վերլուծությունը և քաղաքագետները պնդում են, որ վարչապետ Նարենդրա Մոդին […]
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, որն աջակիցների հետ Սարդարապատի հուշահամալիրում էր, հանդես է եկել ելույթով։ «Այսօր Մայիսի 28-ը նշում ենք մեր բոլոր ժամանակների ամենանվաստ ու ամենաանպատիվ շրջանում։ Բայց չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների։ Սիրելի ժողովուրդ, դուք այս օրերին փաստել եք, որ նույն Սարդարապատյան ոգին ունեք։ Դուք փաստել եք ասելով՝ ո՛չ ու ո՛չ և հազար անգամ ո՛չ անպատվությանը, նվաստացմանը, ստորացմանը, ստին, թշնամությանը, ատելությանը և ասել եք այո՛ ճշմարտության հաղթանակին, ասել եք այո՝ պատվին ու հայրենիքին։ Չպետք է մերժել բարեկամներին, բայց հույսը պետք է դնել սեփական […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով։ Այն ներկայացվում է ստորև։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը մեր պետական տոնացույցի կարևորագույն օրերից է: Այն նախ խորհրդանշում է հայոց պետականության վերականգնումը, որ շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրմամբ: Այս օրը խորհրդանշում է նաև ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում, որովհետև 1918 թվականի մայիսի 28-ին ունեցանք մի պետական կարգ, որտեղ օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ընտրությամբ, որտեղ ժողովուրդն է իշխանության աղբյուրը և կրողը, պետության հիմնադիրը և ինքնիշխանը: Սա է […]