Մալաթիայի հայկական եկեղեցիները կվերականգնվեն

Այն բանից հետո, երբ անցած տարի «պատահաբար քանդվել» էր Մալաթիայի հայկական գերեզմանատան աղոթատեղին, այս տարի մեկնարկել են Մալաթիայի հայկական երկու եկեղեցիների վերանորոգման աշխատանքները, հաղորդում է «Ակօսը»:

Մալաթիայի նահանգապետարանի Պահպանության, կիրառման և վերահոսկողության գրասենյակի նախաձեռնությամբ` սկսվել է հայկական երկու եկեղեցիների` Սուրբ Երրորդության և 4-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի վերանորոգման աշխատանքները: Թուրքիայի մշակույթի նախարարությունը գումար է հատկացնելու վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար:

Մալաթիայի հայերի միության նախագահ Խոսրով Քյոլեդավիթօղլուն ասել է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում:

Հայկական պատմամշակութային հուշարձանների վերանորոգման աշխատանքներին կմասնակցեն նաև Թուրքիայում բնակվող հայ մասնագետները:

Մեկնաբանել