«Ամպե սյուն»-ը թանկացնում է նավթը

Անցած շաբաթ նավթի ֆյուչերսները 1%-ով թանակցել են Մերձավոր Արևելքում լարվածությոան ֆոնին: Իսրայելը չի բացառում Գազայի դեմ ցամաքային գործողություների իրականացումը: Փորձագետների կարծիքով՝ հնարավոր է՝ հակամարտության սրումը հանգեցնի նավթի գների բարձրացմանը:

Այս աշնանը նավթի գնանշումները բացառապես կամիր գոտում էին՝ պայմանավորված նավթի համաշխարհային պահանջարկի կրճատամամբ:

The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Գազայի գոտում իրադրության սրումը հանգեցրել է բացասական միտման բեկմանը: Այսպես՝ նոյեմբերի 16-ին WTI տեսակի նավի դեկտեմբերյան ֆյուչերսները թանակցել են 1,4%-ով՝ կազմելով $86,67/1 բարել, իսկ հունվարյան ֆյուչերսները թանկացել են 1,2%-ով՝ մինչև $86,92/1բարել: Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները 0,9%-ով թանկացում են արձանգրել՝ մինչև $108,96/1բարել: Նյու Յորքի էներգառեսուրսների վերահսկման ինստիտուտի փորձագետ Դոմինիկ Չիրիչելայի կարծիքով՝ նավթի գնանշումների անկումը կշարունակվեր, եթե չլիներ Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայսի լարվածությունը:

Նոյեմբերի 14-ից Իսրայելը Գազայի գոտում «Ամպե սյուն» ռազմական գործողություններ է իրականացնում՝ ի պատասխան իր դեմ արձակվող հրթիռների: Ռազմական գործողությունների հետևանքով մահացել է առնվազն 48 պաղեստինցի և 3 իսրայելցի: Բացի այդ՝ սրավել են իսրայելա-եգիպտական հարաբերությունները, և Թել Ավիվից հետ կանչվել Եգիպտոսի դեսպանը: Արաբական այս երկում իշխող «Ազատության և արդարության կուսկցությունն» իր աջակցությունն է հայտնել պղեստինցիներին:

Բրիտնական KBC Energy Economics-ի փորձագետների կարծքիով՝ Եգիպտոսում Գազայի գոտում ռազմական գործողությունների իրականացման դեմ բողոքի ցույցերի անցկացման դեպքում հնարավոր է՝ դրանք տարածվեն նաև արաբական մյուս երկրներում, ինչը ռիսկեր կստեղծի նավթի մատակարարումների համար: Թեև Եգիպտոսը նավթի խոշոր արտահանող չէ, այս երկրի տարածքով է անցնում Սուեզի ջրանցքը և Sumed գազամուղը, որոնց միջոցով Կարմիր և Միջերկրական ծովերի ավզանների միջև օրական իրականացվում է 3,8 մլն բարել նավթի մատակարարումներ:

Մեկնաբանել