Նոյեմբերի 20-ին աշխարհը նշում է Երեխաների օրը

1954թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին կոչ է արել սահմանել Երեխաների համաշխարհային տոն՝ որպես նրանց համաշխարհային եղբայրության և փոխըմբռնման օր:

1959թ. նոյեմբերի 20-ին ասամբլեան ընդունել է երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.՝ Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան:

Ամեն տարի աշխարհում 11 մլն երեխա մահանում է՝ չբոլորելով հնգամյակը, տասնյակ միլիոնավոր մանուկներ տառապում են ֆիզիկական և մտավոր հիվանդություններով՝ զրկված լինելով կյանքի ու զարգացման համար անհրաժեշտ պայմաններից: Մահվան դեպքերի մեծ մասի պատճառը հիվանդություններն են, խտրականությունը, աղքատությունն ու բռնությունը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մանկական առողջության բոլոր ասպեկտների ուղղությամբ լայնածավալ աշխատանք է տանում՝ նախածննդյան շրջանից մինչև պատանեկություն: Այն հատուկ ջանքեր է գործադրում, որպեսզի ՁԻԱՀ/ՄԻԱՀ-ով տառապող երեխաները ստանան նույնպիսի խնամք, ինչ նրանց տարեկիցները: Իր գործունեությամբ հիմնադրամը նպաստում է նրան, որ այս հիվանդությամբ տառապող կանայք և երեխաներն արժանավայել կյանք ունենան:

Մեկնաբանել