Երկրագնդին աննախադեպ հզորության մագնիսական փոթորիկ է «հարվածել»

Այս օրերին Երկրագնդին մոտեցել է NASA-ի հետազոտությունների պատմության մեջ ամենահզոր մագնիսական փոթորիկը: Այս մասին տեղեկացրել են NASA Տիեզերական գործակալության փորձագետները, որոնք 2012թ. նոյեմբերի 16-ին Արեգակի վրա հսկայական պայթյուն են ֆիքսել: Արտանետումն այնքան մեծ էր, որ նույնիսկ չի տեղավորվել կադրում:

Գիտնականների գնահատմամբ՝ Երկրի մակերևույթին մոտեցել է արևային նյութի ահռելի ծավալ: Ըստ հաշվարկների՝ այն մեր մոլորակ է հասել անցյալ գիշեր: Փորձագետները մետեոզգայուն մարդկանց խորհուրդ են տալիս հետևել առողջությանը՝ խուսափել գերծանրաբեռնվածությունից, հրաժարվել ալկոհոլից և վերահսկել զգացմունքները:

Մեկնաբանել