Ոսկու բորսայական հիմնադրամների ծավալները ռեկորդ են սահմանել

Ամերիկացի հայտնի ներդրողներ Ջորջ Սորոսը և Ջոն Պոլսոնը ակտիվորեն ներդրումներ են կատարում ոսկու բորսայական հիմնադրամներում (Exchange Traded Fund, ETF): Նրանցից այս հարցում փորձում են հետ չմնալ նաև մյուս ներդրողները: Bloomberg-ի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 19-ին ոսկու բորսայական հիմնադրամների ծավալը կազմել է ռեկորդային 2604,2 տ կամ $145,1 մլրդ: Ըստ ոսկու համաշխարհային խորհրդի՝ սա գերազանցում է բոլոր երկրների ոսկու պահուստները՝ բացի ԱՄՆ-ի և Գերմանիայի:

Ընթացիկ տարում ներդրողները բորսայական հիմնադրամների միջոցով գնել են 247 տ ոսկի, ինչը գերազանցում է թանկարժեք մետաղի տարեկան արդյունահանումը ԱՄՆ-ում: Այսպիսի խոշորագույն հիմնադրամը SPDR Gold Trust-ն է, որի ակտիվները կազմում են 1342,2 տ: Պոլսոնին պատկանող Paulson & Co. հեջ ֆոնդի մասնաբաժինը SPDR Gold Trust-ում գնահատվում է $3,67 մլրդ: Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում Սորոսին պատկանող Soros Fund Management-ը այս հիմնադրամում իր մասնաբաժինը մեծացրել է 49%-ով՝ կազմելով $221,7 մլն:

Պոլսոնը տևական ժամանակ է՝ հայտնի է որպես ոսկու խոշոր ներդրող: 2011թ. SPDR Gold Trust-ում հենց նրա հիմնադրամներին էր բաժին ընկնում ամենամեծ մասնաբաժինը: Մյուս ոլորտում նրա ներդրումները բավական վնասաբեր էին, և նա հարկադրաված էր վաճառել ոսկու մի մասը, ինչը նպաստել էր թանկարժեք մետաղի գնի նվազմանը $1921,15/1 ունցիա: Այդ ժամանակ շատ ներդրողներ վաճառել են ոսկին իրացվելիության ճգնաժամի պատճառով, ինչը իր հերթին պայմանավորված էր ԱՄՆ վարկանիշի իջեցումից հետո շուկաների անկմամբ: Ոսկու գինը այդ ժամանակ նվազել էր մինչև $1530/ ի ունցիա, որը պահապանվել էր մինչև ամառ: Ոսկու թանկացման նոր ալիքը պայմանավորված էր ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի քանակական մեղմացման 3-րդ փուլի անցկացման որոշմամբ:

Փորձագետների կարծիքով՝ ոսկու գների ամռանը արձանագրվող անկումից հետո ներկայում այն կրկին թանկանում է, և հաջորդ տարին թնակարժեք մետաղի համար, ամենայն հավանականությամբ, բարենպաստ կլինի:

Կենտրոնական բանկերը, իրենց հերթին, սկսել են ոսկի գնել: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին նրանք պահուստներն ավելացրել են 351,8 տ-ով:

Տարեսկզբից ի վեր՝ ոսկու գինը բարձրացել 11 անգամ անընդմեջ՝ թանկանալով շուրջ 11%-ով: Bloomberg-ի կանխատեսումների համաձայն՝ այն կթանկանա նաև 2013թ.՝ կազմելով $1925/ 1 ունցիա:

Ըստ փորձագետների՝ ԱՄՆ-ի տնտեսական ներկայիս իրադրությունը, իր հերթին, նպաստում է ոսկում ներդրումների կատարմանը: Ոսկին դիտարկվում է որպես քաղաքական գործիչների անկանխատեսլեի որոշումներից ապահովագրման միջոց: Ներկայում լավ ժամանակ է պորտֆելները իրական ակտիվներով, ինչպես օրինակ՝ ոսկով ամրապնդելու համար:

Մեկնաբանել