ԱՄՆ-ին անհանգստացնում է Եգիպտոսի նախագահի լիազորությունների ընդլայնման փաստը

ԱՄՆ-ը իր մտահոգությունն է հայտնում Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես երկրի նախագահ Մուհամադ Մուրսիի կողմից Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և դրանով պայմանավորված` հասարակության արձագանքի հետ կապված: Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է Rbk-ն:

«Նոյեմբերի 22-ին ընդունած որոշումը և դեկլարացիան անհանգստություն են պատճառել Եգիպտոսի շատ քաղաքացիների, ինչպես նաև միջազգային հասարակության ներկայացուցիչների: Հեղափոխության նպատակներից մեկը երաշխիքն էր այն բանի, որ իշխանությունը կենտրոնացված չի լինի մեկ մարդու կամ ինստիտուտի ձեռքում»,- ասված է Նուլանդի հայտարարության մեջ:

Հայտարարության վերջում պետքարտուղարության ներկայացուցիչը հույս է հայտնում, որ իրավիճակը կլուծվի խաղաղ երկխոսության միջոցով:

Մեկնաբանել