Վան Բաստեն. Դեռ պատարստ չեմ գլխավորել Միլանը

«Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը, ով ներկայումս հանդիսանում է «Հերենվենի» գլխավոր մարզիչը, խոսել է իտալական ակումբը գլխավորելու հավանականության մասին։

«Ես դեռ պատրաստ չեմ մարզել «Միլանը»։ Դեռ մի քիչ փորձ պետք է հավաքեմ Իտալիա տեղափոխվելուց առաջ։ Այս պահին նախընտրում եմ մնալ Հոլանդիայում», – Վան Բաստենի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։